Հանրագիտարան

Մարմարա ծով

Մակերեսը`   12 հազար կմ քառակուսի, առավելագույն խորությունը՝ 1273 մետր։

 

Ատլանտյան օվկիանոսի ավազանին պատկանող ներքին ծով է, գտնվում է Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև, ողողում է Թուրքիայի ափերը։ Բոսֆորի նեղուցով միանում է Սև ծովին, Դարդանելի նեղուցով`   Եգեյան ծովին։ Հյուսիսային ափին գտնվում է Ստամբուլ քաղաքը։
 
Անվանումն ստացել է ծովի արևմտյան մասում գտնվող Մարմարա կղզուց, որն այդպես է կոչվել այնտեղ եղած սպիտակ մարմարի հանքերի պատճառով։ Հին հույներն այն անվանել են Պրոպոնտոս («Նախածով»), այսինքն՝ Եվքսինյան Պոնտոսից (Սև ծով) առաջ գտնվող (նկատի ունենալով Հունաստանի նկատմամբ նրա ունեցած դիրքը)։
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: